News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տապալել է իրեն որպես նախարար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արգիշտի Գեւորգյանը։

«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը պետք է գործի հայկական տրամաբանությամբ, իսկ Արայիկ Հարությունյանը այդ գործընթացում իրեն չի արդարացրել»,-նշեց նա։

Արգիշտի Գեւորգյանի խոսքով՝ իրենց ամենից շատ վրդովվեցրել է պետական բյուջեից «Մել» ֆիլմի ֆինանսավորումը․ «Այս նախաձեռնությունը սկսել է, երբ պարզ դարձավ, որ ԿԳՄՍՆ պետական բյուջեից ֆինանսավորել է «Մել» ֆիլմը։ Ֆիլմը մարզիկի, ծանրորդի մասին չէ, ֆիլմի ռեժիսորն իր հարցազրույցում ասել է, որ այն սեռափոխվածության մասին է՝ թե ինչպես եղավ, ինչ բարդություններ եւ դժվարություններ կար։ Ես եւ իմ ընկերները՝ որպես հարկատուներ պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մենք հարկեր չենք տա, եթե այդ հարկերը պետք է ուղղվի սեռափոխվածների մասին ֆիլմեր նկարելուն։ Մեր ազգը շատ հերոսներ ունի, որոնց մասին միանշանակ կարելի էր շատ լավ ֆիլմեր նկարել եւ ուղերձ հղել երիտասարդներին ու ժողովրդին։ Սեռափոխված եւ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված մարդու մասին ֆիլմ ֆինանսավորելը պարոն Հարությունյանի խայտառակությունն  է։ Շատ ֆինանսավորումներ կա, որ չենք հասկանում, սակայն «Մել» ֆիլմը լցրեց մեր համբերության բաժակը»։

ՀՅԴ երիտասարդների համար հասկանալի չէ, թե ինչ ուղերձ է հղվում ֆիլմի ֆիանանսավորմամբ․ «Ես ի՞նչ ուղերձ եմ ստանում «Մել» ֆիլմից, ի՞նչ ուղերձ եմ ստանում Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ տեղի ուենցած ներկայացումից, երբ ինքը՝ ԿԳՄՍ նախարարն էլ է ասում՝ դեռ հանձնաժողովի կողմից պետք է պարզվի՝ արվեստ էր, թե ոչ»։

Արայիկ Հարությունյանի այն դիտարկմանը, որ ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչայնի օրոք կրթության ր գիտության ոլորտը վատ վիճակում է եղել, ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչն արձագանքեց․ «Պետք չէ ամեն ինչ տանել նրան, որ նախկինները վատ էին, հիմա լավ է։ Մենք դեմ ենք մեր հարկերով «Մել» ֆիլմի նկարահանմանը, ի՞նչ կապ ունի սա նախկին նախարարների կամ Լեւոն Մկրտչյանի հետ, Լեւոն Մկրտչայնի օրոք այդպիսի ֆիլմ չի նկարվել»։ 

Նա պնդեց՝ իրենց ակցիաները շարունակվելու են մինչեւ այն պահը, երբ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա․ «Մեր թիվը գնալով մեծանում է, այսօր այստեղ ենք մնալու»։

ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչները դեմ են նաեւ «հայոց լեզուն», «հայոց պատմությունը» բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելուն․ «Կրթության ոլորտում դեմ ենք հայագիտական  առարկաների դուրս բերմանը։ Մեր մոտ տպավորություն կա, որ Արայիկ Հարությունյանը հայ, ազգային, հայ եկեղեցի տերմինների հետ խնդիր ունի, նույնիսկ իր հարցազրույցներում քմծիծաղով  է վերաբերում։ Մեզ համար սա անընդունելի է, ՀՀ-ում կան արժեքներ, ավանդույթներ, որոնք ՀՀ քաղաքացիները պարտավոր են կրել եւ հարգել դրանք։ Արայիկ Հարությունյանը հատեց կարմիր գիծը, երբ այդ ավանդույթներին դեմ գնաց։ Մենք կողմ ենք ունենալ զարգացած կրթական համակարգ, մշակույթ, բայց մեր հայի տեսակն ու ինքնությունը չպետք է վտանգի տակ լինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա անտեսանելի մարտահրավեր է եւ շատ ավելի վտանգավոր, քան Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված հարեւանները. Վանեցյան
Փաշինյանի կողմից ավերված ցանկացած ոլորտ հնարավոր է վերականգնել ճիշտ մարդկանց առկայությամբ…
Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում. պատգամավոր
Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո...
«Ժողովուրդ». Հայկ Մարությանի դերասան ընկերը Դավիթ Խաժակյանից 3 մլն դրամ է պահանջում
Նշենք, որ Մելոյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, վերջինիս հետ նկարահանվել է «Կարգին սերիալ»-ում...
«Ժողովուրդ». Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել»
Դրան զուգահեռ վերջինիս համարում են նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու...
«Փաստ». Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին. հատուկ հանձնարարություն է իջեցվել՝ իրականացնել հստակ սելեկցիա
Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ գործող իշխանությունն առանձնահատուկ «հետաքրքրվածություն» ունի դպրոցների տնօրենների նկատմամբ...
«Հրապարակ». Քննիչը վերցրել է Նորայր Դավիդյանի անձնագիրը
Առողջապահության նախկին նախարարը՝ որպես առողջապահության նախկին կազմակերպիչ...
Ամենաշատ