News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՊՀ հատուկ ծառայությունները նկատում են Աֆղանստանում «Իսլամական պետության» ստորաբաժանումների ակտիվության աճ, որոնք ծրագրում են էքսպանսիա ԱՊՀ երկրներում: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ֆիքսում ենք Աֆղանստանում «Իսլամական պետության» ստորաբաժանումների ակտիվության աճ, դրանք միավորվել են այսպես կոչված «Վիլայաթ Հորասան» ճյուղում: Դրա հետ սերտ կապի մեջ են «Ջամաաթ Անսարուլլահը» եւ «Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժումը»: Նրանց նպատակն ԱՊՀ տարածքում էքսպանսիան է»,- ասել է Բորտնիկովը:

Նրա տեղեկություններով՝ ենթադրվում է, որ այդ էքսպանսիան կիրականացվի Կենտրոնական Ասիայի հանրապետությունների քաղաքացի գրոհայինների կողմից:

Բորտնիկովի խոսքով՝ ահաբեկիչները գիտակցում են, որ պարտվել են Սիրիայի եւ Իրաքի տարածքում, այդ պատճառով իրենց ուժերը տեղափոխում են Մերձավոր Արեւելքից: Նրանք նոր անկայունության գոտիներ են ստեղծում Ասիայում եւ Աֆրիկայում եւ Եվրոպայում քնած բջիջների ցանցեր են ձեւավորում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ