News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց 86,689 մլն դրամ հատկացնել մի շարք դպրոցների ընթացիկ շինարարական եւ նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար: Հարցը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս խնդիրը մշապես եղել է. «Տարիներ շարունակ տարբեր խնդիրներ ունեցող ուսումնական հաստատությունները դիմել են նախարարությանը, անընդհատ մերժվել են խնդրանքներ՝ բյուջեում միջոցներ չունենալու հիմնավորմամբ: Հիմա խնայողնորությունների հաշվին վերաբաշխումներ ենք անում, որ այս խնդիրները լուծենք: Դրանք փոքր խնդիրներ են, բայց կենսական նշանակություն ունեն դպրոցների համար: Մի տեղ տանիքի խնդիր է, մի տեղ ջեռուցման խնդիր է եւ այլն: Հիմա սկսել ենք դրանք լուծել»:

Սույն նախագծով առաջարկվում է Վարդենիսի Համբարձումյանի անվան ավագ դպրոցին հատկացնել 7,6 մլն դրամ նախագծային, գեոդեզիական աշխատանքների համար, Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցի կառուցապատման համար հատկացնել 70,5 մլն դրամ, որտեղ նախատեսվում է ուսումնաման մասնաշենքի կառուցում:

Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցին կառուցապատման համար կտրվի 12,33 մլն դրամ՝ թվով 2՝ յուրաքանչյուրը 220 կիլովատտ-ժամ հզորությամբ ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, ջեռուցման, պահեստավորող, շրջանառու պոմպերի և օժանդակ այլ սարքավորումների տեղադրման համար:

Երևանի Գ. Զոհրապի անվան N 97 ավագ դպրոցիին կհատկացվի 27,8 մլն դրամ՝ տանիքի, մարզադահլիճի վերանորոգման համար:

Երևանի N 195 ավագ դպրոցին կհատկացվի 33,9 մլն դրամ՝ տանիքի վերանոորոգման համար:

Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց-ին կհատկացվի 22 մլն դրամ՝ մարզադահլիճի կառուցման համար:

Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց-ին կհատկացվի 2,8 մլն դրամ՝ երկրորդ հարկի կառուցապատման համար, իսկ Սարդարապատի միջնակարգ դպրոց-ին կհատկացվի 6,8 մլն դրամ՝ մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ