News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում տրանսպորտի խնդիրը կլուծվի միայն էլեկտրատրանսպորտի որակյալ ցանցի ներդրմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 7-ին ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը։

Նա նշեց, որ տեղի է ունենում հակառակը, եթե հաշվի առնենք, որ ցանցից հանվել են տրամվայները, իսկ տրոլեյբուսները ցավալի վիճակում են։ «Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, որը կարելի է օգտագործել տրանսպորտում»,- ավելացրել է նա։

Պողոսյանն ընդգծել է, որ քաղաքապետարանում առարկայական խոսակցություններ չեն վարվում տրանսպորտի խնդիրների մասին։ «Այսօր իշխանությունները խոսում են այն մասին, որ նոր տրանսպորտային ցանցի նախագիծը 70 տոկոսով պատրաստ է, բայց հարց է առաջացնում այն, թե ինչ սկզբունքներով են տարվում աշխատանքները։ Նույնը վերաբերում է էլեկտրատրանսպորտի զարգացմանը։ Բայց դրա մասին ծրագրում նշված չեն ոչ ժամկետներ, ոչ ռեսուրսներ, ոչ միջոցներ, որոնցով այդ ամենն իրականացվելու է։ Եթե այդ ամենը չկա, ապա դա նման է խաբեության»,- պարզաբանել է նա։

Փորձագետը հիշեցրեց, որ Երեւանի տրանսպորտային ցանցի ուսումնասիրության համար ծախսվել է 1 մլն դոլար, բրիտանացիներ են հրավիրվել, սակայն նորմալ քննարկումներ չեն անցկացվել՝ շահագրգիռ կողմերի եւ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ: «Հարց է հարուցում նաեւ այն, թե ում գրպանն է մտնում միկրոավտոբուսների շահագործման արդյունքում ստացված շահույթը: Ըստ երեւույթին, հենց այս մարդկանց ձեռնտու չէ տրանսպորտի այլ տեսակի, մասնավորապես՝ տրոլեյբուսների եւ մետրոյի զարգացումը, որ կարողանան հետագայում եւս ստանալ իրենց գերշահույթները: Երեւանում տրանսպորտից տարեկան օգտվում է մոտ 600 հազար մարդ, իսկ 30 հազար դրամ եկամուտ ստացող մեկ միկրոավտոբուսից հարկային մուծումը կազմում է մոտ 1000 դրամ: Իսկ ո՞ւր է գնում մնացյալ փողը»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընտրարշավի ժամանակ հայտնել էր հասարակական տրանսպորտի միասնական տոմսի համակարգի ներդրման, ավտոբուսներ ներմուծելու եւ մետրոյի կայարան կառուցելու ծրագրերի մասին, սակայն այս ամենից ոչ մի բան անգամ չի սկսել արվել: 2014 թվականին քաղաքի նախորդ իշխանությունները հրավիրել էին «WYG International Limited» միջազգային ընկերությանը՝ Երեւանի տրանսպորտային համակարգն ուսումնասիրելու եւ դրա արդիականացման նախագիծ մշակելու համար: Նոր ցանցով նախատեսվում էր տրանսպորտային միջոցների կրճատում, իսկ այն ներդնելու համար պահանջվում էր մոտ 100 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ