News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նման բան չկա, այդ ձեւակերպումները շատերը տալիս են նաեւ որոշակի ազդեցության տակ լինելով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը, թե նախարարությունը խրախուսում է այլասերվածության, տարօրինակ արժեքների քարոզը:

Նրա խոսքով, այն խմբերը, որոնք ունեն ազնիվ մտահոգություններ, որոշակի քաղաքական շահարկումների համար դա չեն անում, իրենք պարբերաբար այդ խմբերին ընդունում են, բացատրում են եւ պատրաստ են դա անել:

«Երեկ էլ Հնչակյան կուսակցության պատվիրակությանն եմ ընդունել եւ մենք երկար քննարկում ենք ունեցել նաեւ այս հարցերի շուրջ: Մենք պատրաստ ենք խոսել բոլոր նրանց հետ, որոնք ունեն նման հարցադրումներ: Այս խմբերից մի քանիսի կողմից նման պատրաստակամություն չկա, դա իրենց գործն է»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված, իր գործունեությունը փորձում են կապել նույնասեռականներին խրախուսելու հետ, նա արձագանքեց. «Դե դա ամբողջ աշխարհում ընդունված հնարք է, որովհետեւ սա շատ զգայուն թեմա է: Բոլոր այն դեպքերում, երբ իրավիճակներն անհասկանալի են կամ չափից դուրս հասկանալի են եւ ըստ էության ասելիք չկա, բնականաբար, այդ թեման են առաջ բերում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ