News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ես էլ եմ միացել բողոքի ակցիային՝ որպես դասախոս։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ-ական Սուրեն Պարսյանը։

«Դասախոսում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, տնտեսագիտության թեկնածու եմ, դոցենտ, միանում եմ պայքարին, «հայկական կրություն, հայոց պատմություն» կարգախոսով, այս արժենքերը մեզ համար շատ կարևոր է»,-նշեց նա։

Պարսյանը շեշտեց՝ Արայիկ Հարությունյանի խնդիրը չէ այստեղ․ «Նա կարող է ունենալ իր արժեհամակարգը և ոչ ոք չի կարող պարտադրել մեկ այլ արժեհամակարգ։ Խնդիրն այն է, որ նա փորձում է պարտադրել այդ արժեհամակարգն՝ օգտագործելով կառավարությունը, նախարարությունը։ Մենք չենք ընդունում Արայիկ Հարությունյանի կողմից մշակված կրթության և մշակույթի այս քաղաքականությունը։ Նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս առանձին նախարարների անվստահություն հայտնել և հեռացնել կառավարությունից, մեր ժողովուդը, հանրությունը բողոքում է Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունից, մենք պետք է հստակ ձևակերպենք»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները, ԵՊՀ հայ բանասիրության, աստվածաբանության, պատմության ֆակուլտետների ուսանողները այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույց են սկսել։

Տպել