News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Բաքվում աշխատանքն է ավարտել բարձր մակարդակի Ադրբեջանա-թուրքական ռազմական երկխոսության 12-րդ նիստը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցության ընթացիկ վիճակն ու հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ որոշվել են գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա խնդիրների լուծման համար, համաձայնեցվել է 2020 թվականի գործողությունների պլանը։

Նիստի արդյունքների հիման վրա ստորագրվել է արձանագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Գլխավոր շտաբի միջեւ։ Հերթական նիստն այս ձեւաչափով նախատեսվում է եկող տարի Թուրքիայում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել