News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Ceramisia» գործարանի բացման արարողությանը:

Գործարանը կառուցվել է «Multi Group» կոնցեռնի եւ իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Նախնական ներդրումները կազմում են 30 մլն եվրո: Կստեղծվի 500-ից մինչեւ 1000 աշխատատեղ:

«Italian Stoneware» հոլդինգը զբաղվում է նաեւ հյուրանոցային բիզնեսով եւ ամբողջ աշխարհում նոր շենքերի կառուցմամբ: «Ceramisia»-ն արդեն երկար տարիներ ներկայացված է աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում եւ ասիական երկրներում, գործարանի բացում է նախատեսված նաեւ Ռուսաստանում:

Բացման արարողությանը մասնակցում են նաեւ «Multi Group» կոնցեռնի ղեկավար, «Բարգավաճ հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, գործարարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ