News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-6-ը Վիեննայում հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի եւ Վիեննայի օմբուդսմենի հետ՝ քննարկելով ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր:

Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ավստրիայում Հայ դատի գրասենյակի կողմից, Պաշտպանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, առանձնահատկություններն ու հիմնախնդիրները: Գ. Կուգլերը հետաքրքրվել է Արցախի պետականաշինության գործընթացով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությամբ, կարգավորման միտումներով եւ հակամարտության համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության սպառնալիքներով:

Երկուստեք կարեւորվել է Ավստրիայում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եւ հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Ա.Բեգլարյանը հանդիպել է նաեւ Վիեննայի օմբուդսմեն Նարեկ Պետրոսյանի հետ, ծանոթացել մարդու իրավունքների պաշտպանության ավստրիական մոդելին եւ մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ