News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը եւ Քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանն այսօր այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ ծանոթացել փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների եւ կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի որակին:

Հիշեցնենք, որ ծրագիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկել է հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ հոկտեմբերի 16-ից:

Փոխնախարարը եւ ՔԿՎ պետը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ եղել են ճաշարանում, համտեսել ՔԿՀ-ում պահվող անձանց համար պատրաստված սնունդը, զրուցել դատապարտյալների հետ:

Փոխնախարարի խոսքով՝ մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակը գոհացնող է, արդյունքները՝ շոշափելի. սննդից օգտվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց ցուցանիշը 100% է, նկատվում է նաեւ հանձնուքների թվի նվազում:

Նշենք, որ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ եւ ընթրիք: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում,  մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից եւ հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը եւ այլն:

Տեղեկացնենք նաեւ, որ 10.09.2019 թվականին էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով հայտարարվել է գնման ընթացակարգ, որին մասնակցել է մեկ մասնակից՝ «ՌԵԴԻ-ՍԹԵԴԻ» ՍՊԸ-ն եւ վերջինս ճանաչվել է գնման ընթացակարգի հաղթող:

Տպել
Ամենաշատ