News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վերջերս մեծ հարձակումներ են սկսվել Հանրային խորհրդի վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային խորհրդի նիստըի ժամանակ հայտարարեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ առաջինն ուղղված է անձամբ իր դեմ որպես ՀԽ նախագահի. «Երկրորդ, հարց է բարձրացվում, թե ընդհանրապես Հայաստանին Հանրային խորհուրդ պետք է, թե ոչ: Երրորդը, բարձրացվում է Հանրային խորհրդի աշխատանքի արդյունավետության հարցը: Չորրորդ հարցը, որ բարձրացնում են ՀԽ շատ անդամներ այն է, թե ՀԽ բոլոր անդամները ՀԽ-ում իրենց գործընկերների նկատմամբ արդյոք պետք է էթիկայի պահպանում լինի, թե ոչ»,-ասաց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ համաձայնել է լինել հանրային խորհրդի նախագահ, քանի որ մտածել է, որ նոր փուլ է սկսվում երկրի զարգացման համար, սակայն որոշ ժամանակ անց հիասթափվել է. «Ինձ համար ընդունելի չէին քննարկումները վեթինգի մասին, անցումային արդարդատություն, «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձակումները: Եվ ես անհանգստացած, հունիսին որոշեցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել, իմ կասկածներն ու խորհորդներն իրեն հաղորդեմ: Հուլիսին ես երկու անգամ իրեն զանգեցի ինքը հետ չզանգեց, ու դա աննախադեպ էր: Ես զգացի, որ էդ մարդը չի ուզում խոսել»,-ասաց Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ