News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի խորհրդարանի աշխատանքը համարում եմ անբավարար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 7-ին ասաց Multi Group կոնցեռնի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում 2020 թվականի բյուջեն, կուսակցության նախագահը պատասխանեց, որ երկուշաբթի կտա գնահատականը, երբ իրենց քաղաքական թիմի մասնագետներն ավարտեն վերլուծությունը։

Ծառուկյանն ասաց, որ քաղաքականությունը եւ տնտեսությունը Հայաստանում բաժանված են։ «Ես գործարար չեմ, այլ սեփականատեր, որն իր բիզնեսի կառավարումը հանձնել է այլ անձի»,- պարզաբանել է նա։

Կուսակցության ղեկավարը նշել է, որ նաեւ իր ջանքերի շնորհիվ են Ղարաբաղ գալիս օտարերկրյա պատվիրակություններ եւ ծանոթանում այդ երկրի խաղաղ կյանքին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում տեղի են ունեցել «Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ