Մոսկվայում է գտնվում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի ամփոփման և 2020թ.-ին կայանալիք խաղերի պլանավորման ու նախապատրաստման համաժողովին, մրցաշարի միջազգային կազմակերպչական կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև մրցաշարի անցկացման կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների քննարկմանը մասնակցելու նպատակով։