News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արդյունավետ կարող է լինել այն մարմինը, որն առնվազն արժանանում է պատշաճ վերաբերմունքի, քանի որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, Հանրային խորհուրդը պետք է դառնա այն ամբիոնը, որտեղ բարձրացվում են հարցերը քաղաքակիրթ ձեւով, ոչ թե հայհոյանքով, ինչպես սոցիալական ցանցերում. Բայց կարծես թե հայհոյելը, փողոց փակելը դառնում են այն հակամշակույթը, որը մեր մեջ արմատավորվում է»,-ասաց նա:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանն էլ անդրադարձավ հարցադրմանը, թե արդյոք պետք է Հանրային խորհուրդ լինի, թե ոչ. «Ժողովուրդը հանրաքվեով տվել է իր կարծիքը, որ Հանրային խորհուրդը պետք է եւ այն կառավարության խորհրդակցական մարմին է եւ լինի Ալեն Սիմոնյան, թե որեւիցե մեկը, չի կարող պահանջի Հանրային խորհրդից, թե գործնականում ինչ են արել, դա առնվազն ՀԽ-ի իմաստը չհասկանալն է: Ալեն Սիմոնյանը փոխանակ հարցին, թե իսկ ինչ խորհուրդներ է տվել Հանրային խորհուրդը, որ կառավարությունը, նախարարությունները,. ԱԺ-ն չեն արել, հարցնում է՝ իսկ գործնականում ինչ է արել:»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ