News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ բոլորիս իշխանություններին դիմադրելու կոչ արեց: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀԽ անդամ Անահիտ Բախշյանը:

«Ես չհասկացա, պարոն Մանուկյան, դուք կարծես նոր հեղափոխություն եք առաջարկում: Այն հեղափոխությունը, որ եղել է, դրա արդյունքները բավարար չեն, եւ առաջարկում եք նոր հեղափոխությո՞ւն»,-ասաց նա:

Ի պատասխան Վազգեն Մանուկյանն ասաց, որ միշտ էլ տեղի են ունենում անցանկալի երեւույթներ թե իշխանությունների, թե այլ ուժերի կողմից. «Հասարակությունը պետք է դիմադրի: Դիմադրել չի նշանակում հեղափոխություն անել: մենք նախկին իշխանությունների ժամանակ էլ դիմադրում էինք, որը չէր երեւում, որովհետեւ դա հանդիպումների ժամանակ էր լինում: Օրինակ, ինձ համար Արա Բաբլոյանի դեմ գործ բացելն ընդունելի չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե հին իշխանությունը լավ չէր, դա չի նշանակում, որ նոր իշխանության բոլոր քայլերը պետք է լավը համարես:

Տպել
Ամենաշատ