News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու իշխանությունների կոչը արձագանք գտավ Իտալիայում: Այս մասին նոյեմբերի 7-ին «Ceramisia» գործարանի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն՝ հավելելով, որ դա 7 օրում արդեն երրորդ մրցակցային արդյունքն է հայ-իտալական տնտեսական հարաբերությունների շրջանակում:

«Նախորդ երկու ծրագրերը վերաբերել են տեքստիլ արդյունաբերության գործունեությանը եւ հաղորդակցման ոլորտին»,- նշեց նա:

Դեսպանի խոսքով՝ այդ ամենը հավելյալ ազդակ է հաղորդում երկկողմ հարաբերություններին:

««Ceramisia» գործարանը համապատասխանում է եվրոպական ամենաբարձր ստանդարտներին: Աջակցում եմ համատեղ նախագծի կարգախոսին՝ «Արտադրված է Հայաստանում, նախագծված է Իտալիայում»»,- եզրափակեց Վինչենցո Դել Մոնակոն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին կայացել է «Ceramisia» գործարանի բացման արարողությունը: Գործարանը կառուցվել է «Multi Group» կոնցեռնի եւ իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ