News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է երկու հետազոտական խմբերի ստեղծման մասին, որոնց խնդիրներն են լինելու 6G-ի ոսւումնասիրման եւ ներդրման պլանները, տեղեկացնում է Hightech+-ը։

Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների փոխնախարար Վան Սիի խոսքով՝ 6G-ի ստեղծումը պետք է համարել առաջնահերթ խնդիր եւ պետության զարգացման «կարեւոր փուլ»։ Նախարարությունն սկսում է գրել 6G-ի անցնելու պլանը, ինչպես նաեւ ուսումնասիրելու է այդ տեխնոլոգիայի կիրառման հնարավոր տարբերակները, ասել է նա։

Չինացի պրովայդերները միայն վերջերս են հայտարարել 5G-ի սակագները։ Մինչեւ տարեվերջ Չինաստանում նախատեսում են գործարկման մեջ մտցնել ավելի քան 130 հազար բազային կայաններ, որոնք կօգնեն կառուցել աշխարհում հինգերորդ սերնդի կապի ամենամեծ ցանցերից մեկը։ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը նույնպես փորձում են հետ չմնալ։

Հինգերորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիան տասն անգամ կարագացնի ֆայլերի փոխանցումը 4G-ի համեմատ, որը ստեղծվել է 2009 թվականին։ Առայժմ դժվար է պատկերացնել, թե ինչպես կփոխվի կյանքը 5G-ի հայտնվելով։ Օգտատերերը, առաջին հերթին՝ գեյմերները, կկարողանան նկատել արագության աճը, բայց իսկապես լուրջ փոփոխություններ կլինեն մի քանի տարի հետ, գրում է Quartz-ը։ Էլ ավելի դժվար կլինի ասել, թե ինչպիսին կլինի 6G-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Յորքում միայնակ տարեց մարդիկ ռոբոտ-ուղեկիցներ կստանան
65 տարեկանից բարձր մոտ 14 միլիոն ամերիկացիներ միայնակ են ապրում․․․
Xiaomi-ն ճկուն էկրանով սմարթֆոն կստեղծի
Ճկուն էկրանի դիզայնի մանրամասները չեն բացահայտվում։
Չինացի ինժեներները հեռակառավարվող ամենափոքր քայլող ռոբոտն են ստեղծել
Այս փոքրիկ ռոբոտներն ունեն մի շարք պոտենցիալ կիրառություններ՝ խցանված զարկերակների մաքրման, ներքին արյունահոսությունը դադարեցնելու, քաղցկեղային ուռուցքները հեռացնելու վիրահատության օգնությունից մինչեւ ․․․
Բացահայտվել է Samsung-ի 5G էժան սմարթֆոնը
Կորեական ընկերությունը մտադիր է շուկայում թողարկել հանրահայտ էժան Galaxy A23 սմարթֆոնի 5G տարբերակը․․․
WhatsApp-ը փոխում է գաղտնի հաղորդագրությունների հետ աշխատանքի կանոնները
Նշվում է, որ դրա համար WhatsApp-ի ծրագրավորողները նախատեսում են կոնտակտային տվյալների բաժնում ներդնել «Պահպանված հաղորդագրություններ» կետը։ Սեղմելով դրա վրա՝ օգտատերերը կկարողանան տեսնել պահպանված չաթի հաղորդագրությունները, այդ թվում՝ անհետացողները:
Google-ը չեղարկել է նոր սարքի թողարկումը
Google-ը կրկին հետաձգել է իր առաջին ծալվող սմարթֆոնի՝ Pixel Notepad-ի թողարկումը․․․
Ամենաշատ