News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թող տպավորություն չստացվի, որ մենք միշտ իշխանությունների հետ համաձայնել ենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀԽ անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ հերթական անգամ պետք է հանդիպեինք Սերժ- Սարգսյանին, այնպես եղավ, որ ես եւ Սերժ Սարգսյանը միասին մտանք դահլիճ, եւ Վազգեն Մանուկյանն ասաց՝ Սերժ Ազատիչ, Կարինեին որտեղ նստացնեմ, որ չտեսնես, չջղայնանաս: Որովհետեւ բոլոր հանդիպումների ժամանակ հարցեր եմ բարձրացրել, որ առաջացրել է ջղայնություն»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը գնացել վերջում է նստել, բայց խորհրդականը եկել ասել է՝ ձեր տեղը նախագահի կողին է:

Կարինե Դանիելյանը նաեւ ընդգծեց, որ Հանրային խորհրդի աշխատանքը պետք է լայնորեն լուսաբանվի եւ խնդիրները բարձրացվեն, որովհետեւ բազմաթիվ հարցերի լուծումներ տրվել են Հանրային խորհրդի աշխատանքի արդյունքում:

Տպել
Ամենաշատ