News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիան մեծ օգուտ է քաղում գլոբալ կարգի կանոններից եւ պետք է մեծ դեր ունենա դրա հաջողության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը, հաղորդում է DW-ը:

Նրա խոսքով՝ դաշնակիցները ավելի հաճախ են Բեռլինին խնդրում ակտիվ դեր ունենալ գլոբալ անվտանգության գործում: «Մեր երկիրն իր տնտեսական եւ տեխնոլոգիական կարողությամբ, իր աշխարհառազմավարական դիրքով եւ գլոբալ շահերով պարզապես չի կարող մի կողմ քաշվել եւ հետեւել: Գերմանիան պետք է մասնակցի միջազգային դեբատներին եւ դրանք առաջ տանի»,- ասել է նա:

Նա խոստացել է մինչեւ 2031 թվականը մեծացնել պատշպանական ծախսերը մինչեւ 2%: Այժմ Գերմանիան փորձում է մեծացնել ծախսերը մինչեւ ՀՆԱ 1,5%՝ մինչեւ 2024 թվականը:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարը Բեռլինին կոչ է արել ավելի ակտիվ դեր ունենալ արտասահմանում ռազմական գործողություններին: «Գերմանիան պետք է հասկանա այն փաստը, որ մենք, ինչպես եւ աշխարհում ցանկացած երկիր, ունի իր ռազմավարական շահերը»,- ասել էր Կրամպ-Կարենբաուերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ