News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական կառավարությունը պետք է որոշի՝ համապատասխան թույլտվությունից հետո վերածի արդյոք 4-րդ դարի բյուզանդական եկեղեցին մզկիթի, հայտնում է Ahval-ը։

Խոսքը Սուրբ Փրկչի եկեղեցու մասին է, որը բյուզանդական մայրաքաղաքի պաշտամունքային շատ կառույցների նման 1453թ․ օսմանյան զորքերի կողմից Կոնստանդնուպոլսի գրավումից հետո վերածվել էր մզկիթի։ 1945թ․ այն, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից հիմնադրված նոր հանրապետության աշխարհիկ տեսլականի համաձայն, դարձել էր թանգարան։

Թուրքական իշխանությունների որոշումը կարող է բացել Սուրբ Սոֆիայի տաճարը եւս մզկիթ դարձնելու ճանապարհը։ Թուրքիայի իշխող իսլամիստները վաղուց են երազում այդ տաճարը մզկիթի վերածել, եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նման քայլը հնարավոր է։       

Իշխանամետ Yeni Şafak օրաթերթը հայտնում է, որ դատարանը չեղարկել է նախորդ վճիռը՝ որոշելով, որ Սուրբ Փրկչի եկեղեցին կամ Kariye թանգարանը պետք է օգտագործվի այն գործառույթին համապատասխան, որը ունեցել է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում սուլթան Մեհմեդ Ֆաթիհի հիմադրամին հանձնելու պահին, այսինքն պետք է մզկիթ լինի։ Թերթը նշել է, որ կառավարությունը կորոշի՝ կատարել այդ որորշումը, թե ոչ։

Այս քայլը, հավանաբար, վրդովմունք կառաջացնի ուղղափառ քրիստոնյաների շրջանում, որոնց համար Ստամբուլն իրենց հավատի օրրանն է։

Հունական Kathimerini թերթը գրել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության համար պահանջվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավանություն տա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ