News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Multi Group» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին բացարձակ չի կաշկանդում այն հանգամանքը, որ իրեն մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Սեդրակ Առուստամյանը։

Առուստամյանն ասաց, որ իրեն առաջադրած մեղադրանքը չի ընդունում. «Կքննեն, ժողովուրդն էլ կիմանա, որ սխալ են ներկայացրել ամեն ինչ»։

Հարցին՝ արդյոք իրեն առաջադրված  մեղադրանքն ունի՞ քաղաքական ենթատեքստ, Առուստամյանը պատասխանեց. «Ես քաղաքականության հետ բացարձակ կապ չունեմ։ Բացառված է, որ ես հարկերից խուսափած լինեմ»։

Լրագրողի հարցին՝ արդյոք նեղացած է իշխանություններից, նա պատասխանեց. «Նեղացած չեմ»։

Նշենք, որ Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով: Նույն գործով անցնում են նաեւ երկու այլ անձիք՝ Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը, որոնք մեղադրվում են քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ եւ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով (փողերի լվացում, խոշոր չափով հարկերից խուսափել, կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվել): 

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 20 մլն դրամ։

Տպել
Ամենաշատ