News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Աշխատանքային այցով Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալությունում (SIDA) մասնակցեց «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. ինչպե՞ս հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկմանը:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության և Կայուն զարգացման շրջանակներում համագործակցությանը՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այդ գործընթացում առանձնահատուկ կարևորեց բարեփոխման նկատմամբ պետության, կառավարության սեփականության զգացումը և յուրաքանչյուր երկրի ու կառավարության կողմից այդ օրակարգն առաջ մղելու կառուցողական կամքի դրսևորումը։ Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանը Կայուն զարգացման նպատակները և Արևելյան գործընկերությունը դիտարկում է որպես միջազգային համագործակցության կարևոր շրջանակ՝ այն լավագույնս օգտագործելով ազգային օրակարգը խթանելու, դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներն ու զարգացումն առաջ մղելու համար:

«Նյու Յորքում բազում հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ: Արդյո՞ք այն հանդիսանում է մեր իսկ կողմից ստանձնած հանձնառությունների առաջնահերթությունների առանցքը: Ոչ: Սա քաղաքականության շրջանակ է, որ օգնում է մեզ հարստացնել մեր՝ համաշխարհային համագործակցության գործիք հանդիսացող տեսլականը և մոտեցումները՝ բարեփոխումների մեր ազգային օրակարգն առաջ տանելու համար: Սակայն այս առումով առանցքային գաղափարը պետության, նրա կառավարության և ժողովրդի կողմից սեփականության զգացումն է: Բարեփոխումների օրակարգը չի պատկանում ՄԱԿ-ին, Արևելյան գործընկերությանը, ԵՄ-ին: Այն պատկանում է պետությանը՝ կոնկրետ պետությանը: Կայուն զարգացման նպատակները չափազանց օգտակար քաղաքական շրջանակ են, որում յուրաքանչյուր կառավարություն, մեր պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը խթանում է իր կարողությունները՝ համապատասխանեցնելու այս քաղաքականության շրջանակը, այս քաղաքականության առաջնահերթությունները մեր բարեփոխումների օրակարգին: Դա մեր կարողությունն է միջազգային համագործակցությունն օգտագործել մեր ներքին օրակարգը, ներքին բարեփոխումները խթանելու համար»:

Անդրադարձ կատարելով ներկայիս կառավարության կողմից հանրության շրջանում վստահության ամրապնդման ուղղությամբ գործադրված ջանքերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունը հնարավոր դարձավ իրականացնել ինստիտուցիոնալ կառույցների կարողության շնորհիվ, որը կապված է նաև Կայուն Զարգացման 16-րդ նպատակի, ԱլԳ առաջնահերթությունների և իրավունքի գերակայության հետ:

«Ուղերձը շատ պարզ էր. այս փուլում՝ հեղափոխությունից անմիջապես հետո անդրադառնալ ամենաառանցքային և դժվար հարցերին, որի ուղղությամբ հստակ արդյունքների արձանագրումը հնարավոր դարձավ ուժեղ քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ: Մենք շատ լավ գիտենք, որ դա բավարար չէ։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ամբողջ խնդիրը վերաբերում է ինստիտուտների կայացմանը՝ հասցեագրելու այն հարցերը, որոնք վերաբերում են իրավունքի գերակայությանը և արդյունավետ կառավարմանը։ Այսպիսով, սրանք այն հաստատություններն են, որոնց մենք առավելագույնս ուշադրություն ենք դարձնում։ Հաստատություններ, որոնք երաշխավորում են իրավունքի գերակայությունը և արդյունավետ կառավարումը և որոնք ունակ են դիմանալու ցնցումներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ