News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օրերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչները «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրում մասնակցեցին «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կազմակերպած՝ «Մեկ օր Ինգոյի հետ» խորագիրը կրող միջացառմանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ գործադիր տնօրենը, ողջունելով ներկաներին, իր խոսքում նշեց, որ միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել: Տարին մեկ անգամ՝  ապահովագրական ընկերությունը գործընկեր բանկերի հետ քննարկում է առաջարկներն ու նորարարությունները, նախանշում՝ գալիք տարվա անելիքները:

Ապահովագրական գործակալության գործադիր տնօրենը կարևորեց  երկուստեք համագործակցությունը:

Այնուհետև «Ինգո Արմենիայի» աշխատակիցները գործընկեր բանկերին ներկայացրին ապահովագրական ոլորտի զարգացման միտումներն ու վերջին նորությունները՝ ամփոփելով այս տարվա ընթացքում Բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն, որի ժամանակ պարգևատրվեցին և հավաստագրեր ստացան լավագույն ցուցանիշներ արձանագրած բանկերն ու դրանց մասնաճյուղերը:

Պատվոգրերի և մրցանակների արժանացան նաև «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը՝ արդյունավետ համագործակցության, իսկ Վանաձոր, Գյումրի և Ագարակ մասնաճյուղերը՝ ապահովագրական ապրանքատեսակների ակտիվ վաճառքներ իրականացնելու համար:

Կարևորելով բանկերի և ֆինանսական կառույցների դերը ապահովագրական ոլորտի զարգացման գործում՝ «Ինգո Արմենիա» ընկերությունը բարձր գնահատեց իր գործընկերների աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց աճող ցուցանիշների համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ