News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:50-ին, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ արտադրամասի պետը բանավոր հաղորդում է տվել, որ 30-ամյա փականագործը գլխավոր արտադրամասից փորձել է գողանալ ոսկու խտանյութի նմանվող զանգված, որը լցված էր գրպաններում, սակայն բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից, հայտնում են ոստիկանությունից:

Մեկնել է ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:

Նշված զանգվածը վերցվել է, փաթեթավորվել եւ կնքվել՝ փորձաքննության ուղարկելու համար: Արարատի բաժանմունք բերված փականագործը բացատրական աշխատանքի արդյունքում տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ