News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունները «մեծ մեղրամիսների» մեջ են այն գործարարների հետ, որոնք իրենց անվերապահ ընդունում են, «մուծվում» թե՛ «առաջին» տիկնոջ հիմնադրամներին, թե՛ մնացյալ բոլոր անհրաժեշտ գումարները ու «հանգիստ քնում»:

Օրերս հանրությունը «երկուսը՝ մեկում» նման մի միջոցառման ականատեսը եղավ «Սարտեքս» ընկերության ֆաբրիկայի բացման ժամանակ, որը դե յուրե պատկանում է ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանին, իսկ գործարանը դե ֆակտո աշխատեցնում է նույնքան ոչ անհայտ, ինչ-որ փուլում քրեական գործերով անցնող, «Մարտիկ» հիմնադրամի «տնօրեն» Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Աղաբեկյանը:

Ասում են` ֆաբրիկայի հետ խիստ հայտնի եվրոպական ընկերությունների կապերը «կպցրել» է հենց Արթուր Աղաբեկյանը, որի հետ առնչվող քրեական գործը կարճվել է` ինչ-ինչ պատճառներով: Իսկ ֆաբրիկայի բացմանը ներկա էր անձամբ ինքը` Ալեքսանյանի ու Աղաբեկյանի նորահայտ «ցար ի բոգ» Նիկոլ Վովաեւիչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ