News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում դատարանը նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է մի ամբողջ շարք բարեգործական կազմակերպությունների որպես տուգանք 2 մլն դոլար վճարել սեփական բարեգործական հիմնադրամի աշխատանքի չարաշահման պատճառով, որի միջոցները Թրամփն օգտագործել է անձնական քաղաքական եւ բիզնես շահերի համար, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Դատավոր Սելիեն Սքարփուլլան տուգանքի մասին որոշում է կայացրել հայցով, որը Թրամփի դեմ ներկայացրել էր Նյու Յորքի գլխավոր դատախազությունը Trump Foundation-ի չարաշահման գործով:

Դատավորը որոշել է, որ Թրամփը անօրինականորեն ազդել է իր նախընտրական քարոզարշավի աշխատակիցների վրա 2016 թվականին Այովայում կուսակցական նախընտրական համաժողով նախապատրաստելիս վետերանների համար դրամական միջոցներ հավաքելու միջոցառումներ անցկացնելու համար:

Անցյալ ամիս Թրամփի իրավաբանները եւ Նյու Յորքի գլխավոր դատախազությունը համաձայնագիր էին ստորագրել հիմնադրամն լուծարելու եւ հիմնադրամի հաշիվներին մնացած գրեթե 1,7 մլն դոլարը այլ հասարակական կազմակերպություններին վերաբաշխելու մասին:

Հինգշաբթի հրապարակված այդ համաձայնագրի շրջանակում Թրամփը խոստովանել էր, որ անձամբ է ընդունել հիմնադրամի միջոցների չարաշահման որոշումը: Նախագահն ու Նյու Յորքի գլխավոր դատախազի գրասենյակը պայմանավորվել էին, որ պետությանը վճարվող տուգանքի գումարի որոշումը վերապահվելու է դատավորներին:

Trump Foundation մնացած միջոցներից Թրամփի վճարելիք տուգանք հավասար բաժանվելու է 8 կազմակերպությունների միջեւ, որոնց թվում են կարիքավորներին անվճար սնունդ բաժանող եւ աֆրոամերիկացիների ուսումը ֆինանսավորող հիմնադրամներ, ինչպես նաեւ Հոլոքոստի զոհերի հիշատակի թանգարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ