News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը մոտ մեկ տարի չի աշխատում, աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդի է մատնել, մյուս մասին էլ ազատել աշխատանքից, անցել է ռուսական կողմին՝ «ՎՏԲ» բանկին: «Իրատեսի» տեղեկություններով՝ ՎՏԲ բանկը գործարանը նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանի փեսային:

«Գործարքի գնի մասին տեղեկություն չունենք, բայց, ըստ շրջանառվող խոսակցությունների, ՎՏԲ-ն գործարանի ակցիաների արժեքը գնահատել է զրո դրամ: Ստացվում է՝ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՎՏԲ-ն Ալավերդու պղնձագործարանը պատրաստ է նվիրելու կառավարությանը, իրականություն է դարձել: ՈՒղղակի անհասկանալի է, թե ինչու է կառավարության փոխարեն ՎՏԲ-ն ընտրել «Թեղուտում» բաժնեմասեր ունեցող Պետրոսյանի փեսային»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա ասաց նաեւ, որ պղնձաձուլարանի վաճառքի կամ նվիրատվության գործարքի հապճեպությունը կարող է կապված լինել Լոնդոնում ընթացող դատական գործընթացի հետ, որտեղ «Վալլեքսը» հաջողություններ է գրանցում. «Հնարավոր է այնպիսի դատավճիռ լինի, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ բանկին անցնելու որոշումը հարցականի տակ հայտնվի: Հենց այդ պատճառով էլ բանկը շտապում է իրենով անել «Վալլեքսի» տարիներ առաջվա գրավադրումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ