News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը խիստ քննադատական գնահատական է տվել ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններից հանելու որոշմանը, որը հիմք է նախապատրաստել այդ շրջանում ԱՄՆ դաշնակիցների զորքերի վրա հարձակվելու համար, տեղեկացնում է Reuters-ը։

Իր գրառման մեջ դիվանագետ Ուիլյամ Ռոբակը քննադատում է Թրամփի վարչակազմին այն պատճառով, որ այն ոչ մի գործողություն չի ձեռնարկել Թուրքիայի ներխուժումը կանխելու կամ քրդերի պաշտպանության համար, որոնք պայքարում էին ԱՄՆ ուժերի հետ միասին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։

Պաշտոնյաներից մեկը գրառումն անվանել է «երկար եւ կոպիտ»։

Ռոբակի գրառման մեջ ընդգծվում է, որ Թրամփի որոշումը՝ դուրս բերել ամերիկյան զորքերը, խոր տարաձայնություններ է առաջացրել անգամ նրա սեփական վարչակազմում։ Այդ քայլը լայնորեն քննադատվել է դեմոկրատների եւ հանրապետականների կողմից՝ որպես «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմնական դաշնակցից հրաժարում։

Ռոբակը նշում է, որ արդեն ոչ ոք չգիտի, թե կդադարեցներ արդյոք Թուրքիան գործողությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ ավելի ուժեղ ճնշման դեպքում։

Նա նաեւ մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Թուրքիայի աջակցությունն ստացող գրոհայինները, որոնք մասնակցել են գործողությանը, եղել են անկարգապահ եւ կարող էին վայրագություններ անել, որոնք հավասարազոր են ռազմական հանցագործություններին։

Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի տեղակալ Ռոբակն ասել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը շատ ուժեղ, եթե չասենք՝ անուղղելի կերպով խափանել է քրդերի վստահությունը։ Գրառումն ուղարկվել է Ջեֆրիին եւ մի շարք այլ պաշտոնյաների, որոնք զբաղվում են Սիրիայի քաղաքականությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ