News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի միակողմանի պատժամիջոցներից եւ Իրանի վրա ճնշումներից: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արեւելքի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացու, այդ թվում՝ երկրի գերագույն առաջնորդի որդու, ինչպես նաեւ հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ:

«Չինական կողմը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի այդ միջոցներից, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի վերադառնալ խնդրի լուծման ճիշտ ճանապարհին»,- ասել է չինացի դիվանագետը:

Նա նշել է, որ Մերձավոր Արեւելքում ներկայիս լարված իրավիճակը կապված է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների եւ ճնշումների, ինչպես նաեւ Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրսբերման հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ