News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ դատապարտել է ԱՄՆ էմբարգոն Կուբայի դեմ՝ չընդունելով ԱՄՆ քննադատությունը այդ երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ եւ քննադատելով Դոնալդ Թրամփի վարչակազմի հարկադրման ավելի ու ավելի կոշտ միջոցները, տեղեկացնում է AP-ը։

ՄԱԿ ԳՎ բանաձեւերը պարտադիր իրավաբանական ուժ չունեն, բայց դրանք ներկայացնում են համաշխարհային կարծիքը։

ԱՄՆ-ը Կուբայի դեմ էմբարգո է մտցրել 1960 թվականին Ֆիդել Կաստրոյի հեղափոխությունից եւ սեփականության ազգայնացումից հետո, որը պատկանում էր ԱՄՆ քաղաքացիներին եւ կորպորացիաներին։

Բրազիլիայի պահպանողական կառավարությունը՝ նախագահ Ժաիր Բոլսոնարոյի գլխավորությամբ, դեմ է քվեարկել այդ բանաձեւին առնվազն հինգ տարի։

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսն ասել է, որ Թրամփի վարչակազմը ագրեսիվ կերպով ակտիվացրել է էմբարգոյի իրականացումը այլ երկրների հանդեպ եւ փորձել կանխել բեռների տեղափոխումը Կուբա՝ դիմելով պատժամիջոցների եւ սպառնալիքների նավերի, նավագնացային եւ ապահովագրական ընկերությունների դեմ։ «Նա չի թաքցնում Կուբան տնտեսապես խեղդելու եւ մեր ժողովրդի վնասը, դեֆիցիտն ու դժվարություններն ավելացնելու իր մտադրությունները»,- ասել է նա։

ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, ինչպես եւ բոլոր երկրները, կարող են ընտրել, թե ում հետ առեւտուր անեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ