News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հերքում է պնդումները, թե Չինաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են հանել փոխադարձ սակագները առեւտրային գործարքի «առաջին փուլում»։ Ինչպես ասել է Սպիտակ տան առեւտրային ներկայացուցիչ Փիթեր Նավարոն, եթե նախագահ Դոնալդ Թրամփը նման բան չի ասել, ուրեմն պետք չէ հավատալ դրան։

«Ներկայում չկա համաձայնություն որեւէ էական սակագին հանելու մասին՝ որպես պայման գործարքի «առաջին փուլի» համար»,- ասել է Նավարոն FoxNews-ի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ միակ մարդը, ով կարող է ընդունել այդ որոշումը, նախագահ Դոնալդ Թրամփն է։

Ավելի վաղ Չինաստանի առեւտրի նախարարությունը տեղեկացրել էր, որ երկու երկրները համաձայնել են փուլ առ փուլ հանել սակագները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել