News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չիլիում քաղաքապետը փախել է լրագրողներից: CNN-ի հաղորդմամբ՝ Սանտյագո-դե-Չիլիում գտնվող Պրովիդենսիա համայնքի քաղաքապետը բառացիորեն փախել է լրագրողներից, երբ վերջիններս նրան շրջապատել են փողոցում եւ սկսել հարցեր տալ:

Դեղին պաշտպանիչ բաճկոն հագած Մաթթեյն անսպասելիորեն սկսել է վազել: «Նա փախավ: Նա այլեւս չի ցանկանում խոսել»,- հայտնել է տեղի հեռուստաալիքներից մեկի թղթակիցը:

Սակայն լրագրողները չեն հանձնվել եւ Մաթթեյի հետ միասին սկսել են վազել: Դեպքն ավարտվել է մի քանի վայրկյան հետո, երբ քաղաքապետը դանդաղեցրել է քայլերը՝ լրագրողներին թույլ տալով եւս մեկ հարց ուղղել:

65-ամյա քաղաքապետը չի կորցրել հումորն ու իր «փախուստի» տեսագրությունը տեղադրել է Twitter-ում «Ռոքքի» ֆիլմի սաունդթրեքի ներքո: «Վազքը առավոտը սկսելու լավ միջոց է: Մենք կհաղթենք վանդալիզմի դեմ պայքարում եւ Պրովիդենսիան ոտքի կկանգնեցնենք»,- գրել է քաղաքապետը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ