News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մսի համաշխարհային արտադրությունը 2019 թվականին կրճատվել է առաջին անգամ վերջին երկու տասնամյակում։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել ՄԱԿ Մթերային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Կազմակերպությունը կանխատեսում է, որ խոշոր անասունների մսի արտադրության ծավալը կկազմի 335 մլն տոննա, ինչը 1 տոկոսով քիչ է, քան անցած տարի։

Արտադրության կրճատման հիմնական պատճառը, կազմակերպության տվյալներով, աֆրիկյան ժանտախտի բռնկումն է Չինաստանում, որն էապես անդրադարձել է խոզերի պոպուլյացիայի վրա։

Միեւնույն ժամանակ, ակնկալվում է ընտանի թռչնի արտադրության ավելացում Արգենտինայում, Բրազիլիայում, Եվրամիությունում եւ ԱՄՆ-ում։

Փորձագետները նաեւ ենթադրում են, որ 2019-ին կաճի ցորենի ու եգիպտացորենի, ինչպես նաեւ կաթի համաշխարհային արտադրությունը, կկրճատվեն շաքարի, բուսայուղերի մշակաբույսերի եւ բրնձի ծավալները։ Անփոփոխ կմնան ձկնարդյունաբերության ցուցանիշները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ