News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում ունեցած իր ելույթում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և, ընդհանրապես, տարածաշրջանային անթույլատրելի վարքագիծը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է՝ Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Սենատը պետք է ընդունի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին:

Ռոբերտ Մենենդեսը հիշեցրել է Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, եւ նշել, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Թուրքիան ջանք չի խնայում նման բանաձեւի ընդունումը Սենատում արգելելու համար: Ըստ նրա՝ Անկարան գիտի, որ եթե բանաձևը քվեարկության դրվի, ապա այն կընդունվի:

Սենատորը շեշտել է, որ Սենատը պետք է տեղի չա թուրքական ճնշումներին ու անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել