News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հազարավոր ձվանման սառցե գնդիկներ ծածկել են Ֆինլանդիայի լողափը, ինչն արդյունք է հազվադեպ եղանակային երեւույթի։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ռիստո Մատիլան «սառցե ձվերը» լուսանկարել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միջեւ, Բոտնիկական ծոցի Հայլուոտո կզղում։

Փորձագետներն ասում են, որ սառույցը նման ձեւ ընդունում է հազվադեպ պրոցեսի արդյունքում, երբ սառցի ոչ մեծ կտորները պտտվում են քամուց եւ ջրից։

Մատիլան ասել է, որ սառցե գնդիկները ծածկել են մոտ 30 մետր տարածք։ Ամենափոքրերը եղել են ձվի չափ, ամենամեծերը՝ ֆուտբոլի գնդակի։

Նման երեւույթներ նկատվել են Ռուսաստանում եւ Չիկագոյի մոտ, Միչիգան լճում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել