News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2019 թվականի նոյեմբերի 12-ին ժամը 11:30-ին Սիսիանի համայնքապետարանը կազմակերպում է Թարմ մսի վաճառակետի հանդիսավոր բացում Սիսիան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 7/1 հասցեում:

Համայնքային վաճառակետի գործարկումը կարեւոր քայլ է թե սպառողների, թե միս արտադրող ֆերմերների համար: Վաճառակետի առավելություններից մեկն այն է, որ այստեղ սպառողը, թարմ միսը ձեռք բերելով անմիջապես արտադրողից/ֆերմերից, ստանում է անհամեմատ որակյալ ծառայություն, քանի որ ապահովված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան անասնաբուժասանիտարական անվտանգության եւ հիգիենիկ բոլոր նորմերը: Ակնկալվում է, որ համայնքային վաճառակետը նաեւ կնպաստի գյուղական բնակավայրերում անասնապահության զարգացմանը՝ ապահովելով ֆերմերների համար համայնքում վաճառք իրականացնելու հնարավորություն եւ կայուն եկամուտ:

Մսի վաճառակետի բացումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքապետարանի եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցության արդյունքում:

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված կին եւ տղամարդ ֆերմերների եկամուտների աճին եւ տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:

Միջոցառմանը ներկա կլինեն ներկայացուցիչներ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ծրագիրը համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման եւ Համագործակցության Գործակալությունից, Սյունիքի մարզպետարանից եւ այլն:

Տպել
Ամենաշատ