News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Rolls-Royce ընկերությունն ընդլայնել է Black Badge «ապստամբական» շարքը՝ այն հավելելեով Cullinan քրոսովերով։ Այս ավտոմեքենան ստացել է ավելի հզոր շարժիչ, վերակարգավորված անվադողեր եւ տրանսմիսիա, իսկ առաստաղն առաջին անգամ լուսավորվել է արհեստական աստղերով, հայտնում է Motor-ը։

Rolls-Royce-ի վստահեցմամբ, Black Badge շարքը անձնավորում է ապրանքանիշի «մուգ ալտերը»։ Այն հասցեագրված է նորարաներին եւ առաջամարտիկներին՝ նրանց, ովքեր կանոններով չեն ապրում։ Դա մասամբ արտահայտվում է թափքի բազային մուգ սեւ գույնի մեջ, թեեւ պատվիրատուին հասանելի է 44 000 երանգներով ներկապնակ։ Դրանցից յուրաքանչյուրը քսվում է մի քանի շերտով եւ անցնում է ձեռքով հղկման տասը փուլ։

Գիշերվա թեման խաղարկվում է նաեւ սեւ փայլուն ներկով պատված «Էքստազի ոգի» մասերի մեջ, այն դեպքում երբ ռադիատորի ցանցի շրջագիծը, բեռնախցիկի բռնակը, ստորին օդամղիչները եւ խողովակները ներկված են «սեւ խրոմով»։ Cullinan Black Badge-ի համար առաջարկվել են էքսկլյուզիվ 22 դյույմանոց անվադողեր եւ արգելակման կարմիր պարկուճներ։

Rolls-Royce Cullinan Black Badge-ի կահավորանքի նորույթը դեկորատիվ վահանակների ածխապլաստիկե եռաչափ երկրաչափական նախշերն են, որի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել ճարտարապետության ժամանակակից թրենդները։ Յուրաքանչյուր այդպիսի տարր պատված է լաքի վեց շերտով։ Ամենագնացի առաստաղին սեւ կաշի է՝ զարդարված «գիշերային երկնքով»՝ ընկնող աստղերի էֆեկտ ունեցող 1344 լուսադիոդներով։ Բացի այդ, առաջին անգամ ավտոմեքենայի ներսը զարդարում է Forge Yellow վառ դեղին գույնի կաշի։

Rolls-Royce Cullinan Black Badge-ի շարժիչը 6,75 լիտրանոց V12 է՝ մինչեւ 600 ձիաուժով եւ 900 Нм պտույտով։ Ավտոմեքենան արագության առաջին հարյուրյակը զարգացնում է 4,9 վայրկյանում՝ 0,3 վայրկյանով ավելի շուտ քան սովորական Cullinan-ը։ Առավելագույն արագությունը նույնն է՝ 250 կմ/ժ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ