News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օրինագիծը նախատեսում է, որպեսզի 15 հազարից պակաս բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները եւ նրանց տեղակալներն ու ընտանիքների անդամները հայտարարագրեն իրենց ունեցվածքը՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 8-ին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ընթացքում, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Պատգամավորի խոսքով՝ հաճախ այդ մարդկանց մոտ սեփական միջոցներն ավելի շատ են, քան համայնքների բյուջեում, եւ այս համատեքստում անհրաժեշտ է պարզաբանումներ մտցնել՝ խուսափելու համար որոշակի կոռուպցիոն ռիսկերից, քանի որ, ինչպես նշեց Թանդիլյանը, այդ մարդիկ, ըստ էության, այսօրվա դրությամբ մնում են պետության կողմից համապատասխան վերահսկողության շրջանակից դուրս։ «Այսօրվա դրությամբ գործող օրենքով հայտարարագիր պարտավոր են տալ 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները։ Արդյունքում՝ համայնքների 502 ղեկավարներից հայտարարագիր տվել է ընդամենը 19-ը, ներառյալ Երեւանը, իսկ այն համայնքապետերի մեջ, ովքեր իրենց հայտարարագրերը չեն ներկայացրել, կան 30 քաղաքապետեր»,- պարզաբանել է Թանդիլյանը։

Խորհրդարանականն ընդգծել է, որ հայտարարագրերի ներկայացումը բոլոր համայնքապետերի կողմից պարտադիր պահանջ է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, քանի որ, լինելով տեղական իշխանության ղեկավար՝ համայնքապետն ավելի շատ լիազորություններ ունի որոշումներ ընդունելու, այդ թվում իր ղեկավարած համայնքի բյուջեի գծով, քան շատ այլ պաշտոնական անձինք, ինչը բավական էական ռիսկեր է պարունակում։

Նշենք, որ ներկայում պաշտոնատար անձանց թիվը, ովքեր Հայաստանում հայտարարագիր են տալու, կազմում է մոտ 3200 մարդ, եւ շնորհիվ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների՝ հայտարարագրերի քանակը կավելանա մոտ 15 տոկոսով՝ 482 մարդով, ինչը, Թանդիլյանի կարծիքով, զգալի լրացուցիչ բեռնվածություն եւ ծախսեր չի ավելացնի համապատասխան հետազոտությունն անցկացնող մարմինների վրա։ Քննարկումներից հետո, որոնք տեւեցին մեկ ժամից ավելի, օրինագիծն ստացավ խորհրդարանական հաձնաժողովի դրական եզրակացությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ