News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում բռնված ձյունային ծովախեցգետինը աճուրդում ռեկորդային 46 000 դոլարով է վաճառվել, հայտնում է UPI-ը։

Տոտորի քաղաքի ձկնորսական ասոցիացիան հայտարարել է, որ 1,2 կգ կշռող «Իկիկիբոսի» ծովախեղգետնին բռնել են ձկնորսական սեզոնի սկզբում եւ վաճառել են Տոտորիի նավահանգստի սեզոնային առաջին աճուրդում։

Ծովախեցգետնի համար նման գումար է վճարել «Կանեմասա Խամաշիտա» ընկերությունը, որը համաշխարհային ռեկորդ էր սահմանել անցյալ տարի՝ ծովախեցգետինների համար 18 300 դոլար վճարելով։

Ընկերության ներկայացուցիչն ասել է, թե ծովախեցգետինը Տոկիոյի առեւտրային Գինձա շրջանում գործող ռեստորանի համար է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ