News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի հետ ձեւավորված համագործակցության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ դիրքորոշում գրավի օրենսդրական կարգավորումների եւ պրակտիկայի վերաբերյալ։

Մասնավորապես, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վճռաբեկ դատարանի դիմումով վիճարկվող օրենսդրական դրույթը, համաձայն որի՝ գրավը կիրառվում էր որպես կալանքին այլընտրանք, այլ ոչ թե ինքնուրույն խափանման միջոց։

Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ կալանքի եւ գրավի կիրառության դատական պրակտիկայի շրջանակում։ Պաշտպանը, մասնավորապես, ընդգծել է, որ.

մտահոգիչ են գրավի` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ցածր ցուցանիշները,

բավարար կենսագործված չեն դատարանների կողմից կալանքի կիրառության դեպքում «ազատության կանխավարկածով» առաջնորդվելու եւ կալանքը բացառիկ դեպքերում, այսինքն` որպես «վերջին միջոց» կիրառելու սկզբունքները,

չկա օրենսդրական ուղղակի պահանջ, համաձայն որի՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով կալանքի հարցը քննարկելուց առաջ պետք է դիտարկվի ավելի մեղմ խափանման միջոցների կիրառության հնարավորությունը,

օրենսդրորեն կալանքի իրավաչափության գլխավոր պայմաններից պետք է համարվի դրա կիրառությունը բացառապես այն դեպքում, երբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել հանցագործության մեջ մեղադրվող անձի պատշաճ վարքագիծը,

գրավի կիրառման հարցը քննելիս դատարանը պետք է ունենա լայն հայեցողություն որոշելու, թե արդյոք գրավը արդյունավետ միջոց է հետապնդվող նպատակներն իրագործելու նպատակով։ Դատարանը չի կարող օրենսդրորեն կաշկանդված լինել այս հարցում,

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով որպես գրավի կիրառման միակ պայման է դիտարկվում քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելը: Ստացվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը եզրահանգի, որ գրավը կարող է լինել ենթադրաբար հանցանք կատարած անձի կողմից քրեական գործի վարույթը չխոչընդոտելու գործուն երաշխիք, այսինքն՝ գրավի կիրառմամբ կարելի է անձին զերծ պահել քննությանը խոչընդոտելուց, այնուամենայնիվ, կաշկանդված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ, չի կարող կիրառել գրավ, եւ փաստորեն անձը պետք է մնա կալանքի տակ՝ ազատությունից կամայական զրկվածի կարգավիճակում։

Արդյունքում, Պաշտպանն արձանագրել է, որ խնդրո առարկա կարգավորումները կարող են վտանգել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձի անձնական ազատության հիմնարար իրավունքը։

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Սահմանադրական դատարանի մոտեցումը, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հրապարակվում են իր որոշումներում:

Տպել