News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը մեծ կարեւորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքին ու հավատարիմ է հակամարտության վերջնական կարգավորմանը, եւ կողմերի հետ միասին առաջ է տանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։

Այս մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընթացքում։ Նրա խոսքով՝ շատ բան է փոխվել մեկ տարի առաջ Մշտական խորհրդում համանախագահների հայտնվելուց հետո։ «Մենք մտահոգ ենք վերջին ամիսներին շփման գծում կորուստների առիթով։ Այդ կորուստները ցուցադրում են շարունակվող մարդկային զոհերը, որ հակամարտության հետեւանք են, ինչը բարձրացնում է լարվածությունն ինչպես տեղերում, այնպես էլ մայրաքաղաքներում։ Դրանք (նման միջադեպերը- խմբ.) խորացնում են անվստահությունը եւ թշնամանքը՝ նվազեցնելով ամուր կարգավորման հեռանկարները։ Միեւնույն ժամանակ, մեզ հուսադրում են բարձր մակարդակով կառուցողական շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւ արգործնախարարների միջեւ։

Եկեք ամփոփենք արդյունքները. այս դահլիճում մեր վերջին ելույթի ժամանակից դուք հանդիպեցրել եք նախագահ Ալիեւին եւ վարչապետ Փաշինյանին այստեղ՝ Վիեննայում։ Ձեր վերջին ելույթից հետո Մշտական խորհրդում դուք նաեւ մասնակցել եք ԱԳՆ ղեկավարների հինգ հանդիպումներին Միլանում, Փարիզում, Մոսկվայում Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Նման մակարդակի շփումների արդյունք պետք է եւ կարող են դառնալ ուղղակի եւ դրական դիվիդենդները։ Մենք կոչ ենք անում կողմերին պայմանավորվել կոնկրետ միջոցների մասին, որոնք քննարկվել են այս տարի, կոնկրետ հումանիտար միջոցների եւ անվտանգության միջոցների մասին, որպեսզի բնակչությունը պատրաստվի խաղաղության եւ լարվածության թուլացման։

Մենք նաեւ ողջունում ենք կալանավորվածների միաժամանակյա ազատ արձակումը, որը տեղի է ունեցել հունիսի 28-ին»,- ասվում է հայտարարությունում։ Գիլմորն ընդգծել է, որ պայմանավորվածությունները բավարար չեն, եւ կոչ է արել կողմերին «այդ պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների արդեն այսօր»։ 

Նրա կարծիքով՝ եկել է ժամանակը, որպեսզի երկրների բնակչությանը պատրաստեն խաղաղության եւ ձեռնպահ մնալու փոխադարձ մեղադրանքներից եւ կշտամբանքներից։ «Միացյալ Նահանգները աջակցում է վստահության ամրապնդման եւ հայերի ու ադրբեջանցիների միջեւ երկխոսության ընդլայնման միջոցներին, որոնք կարող են կայունացնել իրավիճակը անվտանգության ասպարեզում եւ ստեղծել ավելի կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար։ Նրանք, ովքեր մասնակցում են երկխոսությանը, պետք է հնարավորություն ունենան դա անել ազատ եւ առանց հետապնդումների կամ մեղադրանքների վախի տուն վերադառնալուց հետո։

Դեսպան Կասպրշիկ, մենք ողջունում ենք տեղերում իրավիճակի ձեր գնահատականը, եւ մենք գնահատում ենք ձեր թիմի ջանքերը կողմերի միջեւ թափանցիկության եւ վստահության ամրապնդման ուղղությամբ։ Այդ աշխատանքն անփոխարինելի է եւ վայելում է մեր լիակատար աջակցությունը։ Մենք գնահատում ենք ձեր սերտ համագործակցությունը համանախագահների միջնորդական ու կողմերի ջանքերին աջակցելիս՝ տեղերում կայունության ամրապնդման գործում։

Հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ ստատուս-քվոն անընդունելի է։ ԱՄՆ-ը կողմ է կողմերի հետ համագործակցությանը՝ ամուր եւ խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ՝ հիմնված մասնակից պետությունների համար ընդհանուր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, որոնք արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտում, որը կարեւոր գործիքն է մնում ԵԱՀԿ անդամ պետությունների գործունեության եւ սկզբունքների մեջ»,- ասվում է ԱՄՆ ներկայացուցչի հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարին Սևանում լողալու առաջարկը տրամաբանական չէ. Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին
Մեր գործընկերների օրինակով՝ մեկը ուզում է գնալ Վարդենիս, մեկը ուզում է գնալ Գավառ, մյուսը՝ Մարտունի, եթե մենք այսքանով ունենք այդ ճանապարհը՝ տրամաբանական է, որ մենք Երանից դուրս գանք եւ Աբովյանով մտնենք այդ ճանապարհը․․․
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ընկալումը ողջունվել է գործընկերների կողմից. Փաշինյան
Արձանագրվել է, որ Հայաստանի դիրքորոշումը բավականին կառուցողական է…
Միթե Փաշինյանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապես գտել է խաղաղ կարգավորման բանաձեւը. Արտակ Զաքարյան
Տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապես արմատավորվել...
ԵԱՀԿ դիտակումը Թալիշից արեւելք նորմալ է անցել
Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի…
Արցախն ավելի լավ կարգավիճակ չի կարող ունենալ, քան այսօր ունի. Սուրեն Սարգսյան
Որեւէ լուծում եւ փոխզիջում առավել խոցելի կդարձնեն անվտանգությունը եւ կփոքրացնեն Արցախի փաստացի տարածքը...
Ղարաբաղի հարցում ձեւավորվում է բոլորովին նոր ասելիք. Փաշինյանի ելույթը՝ Փարիզում
Շատ ուղիղ կապ ունի Ղարաբաղի հարցի իրական ասելիքին եւ բովանդակությանը...