News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի հակատուբերկուլյոզային բաժանմուքի լուծարման պատճառով 15 բուժաշխատողներ դառնալու են գործազուրկ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ անդամ Նարեկ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրերս հանդիպել եմ «Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի աշխատակիցներից մեկին, ով ծանուցագիր էր ստացել առ այն, որ 2019թ.-ի դեկտեմբերից ազատվելու է աշխատանքից՝ հակատուբերկուլյոզային բաժանմունքի փակվելու պատճառով:

Զրույցի ընթացքում պարզվեց, որ «Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի հակատուբերկուլյոզային բաժանմուքի լուծարման պատճառով 15 բուժաշխատողներ դառնալու են գործազուրկ:

Վերջիններս բազմաթիվ նամակներ և դիմում-բողոքներ են ներկայացրել պատկան մարմիններին՝ այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ապարդյուն, ՀՀ կառավարությունն այս հարցում անդրդվելի է:

Բաժանմունքի լուծարման հետևանքով Շիրակի մարզի ազգաբնակչությունը ստիպված է լինելու անցնել տասնյակ կիլոմետրեր՝ ստացիոնար բուժում ստանալու համար: Աշխատանքը կորցնելու վտանգի առաջ հայտնված բուժաշխատողները, խնդիրն առավել հանգամանալից ներկայացնելու և խորհուրդ ստանալու ակնկալիքով, ինձ փոխանցեցին նաև բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որում մասնավորապես նշվում է.

«Պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Շիրակի մարզի միակ ստացիոնար ՝ հակատուբերուլյոզային բաժանմուքի խնդիրների լուսաբանման վրա: Ձեր սիրելի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեթև ձեռքի և «հանճարեղ» մտքի մտահաղացման շնորհիվ փակվում և օպտիմալացվում է Շիրակի մարզի միակ հակատուբերկոլյոզային բաժանմունքը, ինչի հետևանքով տուժում են ամբողջ տարածաշրջանի հիվանդները՝ գտնվելով ծանր սոցիալական վիճակնում»:

Նամակում նաև բուժաշխատողները խնդրում են հաշվի առնել պահի և ժամանակի լրջությունը, քանի որ փակելով բաժանմունքը՝ ավելանում է գործազուրկների թիվը՝ էլ ավելի ծանրացնելով աշխատակիցների սոցիալական վիճակը: Բուժաշխատողները նաև նշել են, որ ցանկանում են ապրել ու աշխատել հայրենիքում՝ չավելացնելով արտագաղթողների թիվը և ծառայել մեր ազգին»:

Գրառմանը կից ներկայացվել է բաց նամակի ամբողջական տարբերակը՝ ստորագրված բուժաշխատողների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել