News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«ՎԵՏՕ» շարժումը իր անվերապահ աջակցությունն է հայտնում ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդներին: «ՎԵՏՕ»-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «ԵՊՀ ուսանողները, ՀՅԴ երիտասարդական միության հետ համատեղ, բողոքի անժամկետ ակցիաներ են սկսել կառավարության շենքի դիմաց: Դժգոհության առիթը ԿԳՄՍ նախարարության հեղինակած օրինագիծն է, համաձայն որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր են լինելու բուհերի համար:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը բազմիցս նշել է, որ իշխանությունը զավթած սորոսականներն առաջ են տանում ապազգային եւ պետականաքանդ օրակարգ` հետեւողականորեն պայքարելով «հայ» արմատը կրող ցանկացած երեւույթի դեմ:

Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում բոլոր ՀԱՅ ուսանողներին, ՀԱՅ երիտասարդներին եւ առհասարակ` բոլոր այն առողջ ուժերին, որոնք սորոսական «ուսանողական շարժման» նման փողերի դիմաց կեղծ օրակարգով ցույցեր չեն անում, չեն կեղծում իրենց, չեն վաճառում իրենց հայրենիքն ու ազգային ինքնությունը: Այս երիտասարդներն ազգային արժեքների եւ ազգապահպանման իրական ջատագովներ են:

«ՎԵՏՕ»-ն ուշադրությամբ հետեւում է այս գործընթացներին, եւ այդ կապակցությամբ երկուշաբթի օրը խորհրդի նիստում կքննարկի բողոքի անժամկետ ակցիաներին պաշտոնապես միանալու, ՀԱՅ ուսանողների հետ ուժերի համատեղմամբ պետականությունը քայքայողների դեմ պայքարի մեծ ալիքին մասնակցություն ունենալու հարցը եւ համապատասխան հայտարարություն կտարածի:

 

Տպել
Ամենաշատ