News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանություններն իրենց ազդեցությունն ընդլայնելու եւ իշխանության բոլոր ճյուղերի, ինչպես նաեւ համակարգիչների առգրավման տեսքով (Yerevan Today խմբագրության գրասենյակից-խմբ.), տեղեկատվական գործակալության խմբագրության գրասենյակ (NEWS.am-խմբ.) իրավապահ մարմինների այցով ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար մանիպուլյացիոն քաղաքականություն են վարում:

Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նա նկատեց, որ նախ նման ճնշումը սահմանափակվում էր միայն սոցցանցերում ֆեյք օգտատերերի ակտիվությամբ: «Հայաստանում ԶԼՄ-ների վրա ճնշումը նախկինում եւս եղել է, սակայն նախկին իշխանությունների օրոք այն հաճախ ուղեկցվում էր ֆիզիկական ուժի կիրառմամբ: Այժմ դա արվում է մեղմ ձեւով, օրինակ, ադա ուղեկցվում էր, օրինակ, նախագիծն անցկացնելու փորձով, որի համաձայն՝ եթերով կհեռարձակի միայն Հանրային հեռուստատեսությունը»,- հայտարարեց նա:

Ենոքյանը նշեց, որ նախ իշխանությունները հայտարարում էին, որ հեղափոխությունն իրականացվել է, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, ապա հայտարարեցին, որ դրա համար պետք է վերականգնել արդարությունը, ինչը կարելի է անել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության միջոցով: «Հետո հայտարարեցին, որ կարելի է Հրայր Թովմասյանին ազատել ՍԴ նախագահի պաշտոնից, եւ դրա համար կարելի է ձերբակալել Արսեն Բաբայանին: Լավ ապրելու գլոբալ գաղափարի շրջանակները նեղացան մինչեւ Արսեն Բաբայանի ձերբակալությունը»,- պարզաբանեց նա:

Քաղաքագետը նկատեց, որ իշխող ուժի՝ սեփական իշխանությունն ընդլայնելու ցանկությունը համադրվում է խորհրդարանում իրական ընդդիմության բացակայության հետ, որը «Իմ քայլը» դաշինքի «աջ ձեռքն» է: «Խորհրդարանից դուրս չկան նաեւ ընդդիմադիր խմբեր, որոնք կարող են իշխանության հավակնել: Տեսնում ենք «Դաշնակցության» որոշակի ակտիվությունը, Հանրապետական կուսակցության հայտարարությունները, կուսակցություն ձեւավորելու եւ ընդդիմության առաջնորդ դառնալու Քոչարյանի դեռեւս անհաջող փորձը: Սակայն կարելի է կանխատեսել, որ նման ընդդիմությունը կձեւավորվի խորհրդարանից դուրս մոտակա 6 ամսվա ընթացքում»,- եզրափակեց քաղաքագետը:          

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ