News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Թվային փոխակերպումը, որն արդեն հայտարարել է իր մասին Եվրասիական տնտեսական միության տարածքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Ալեքսանդր Սուբոտինի կարծիքով, դառնում է մասշտաբային տարածաշրջանի տնտեսության տեխնոլոգիական զարգացման գլխավոր արագացուցիչն ու շարժիչ ուժը։

Ելույթ ունեալով ամերիկա-ռուսական գործարար խորհրդի նյույորքյան ամենամյա նիստում՝ ԵՏՀ նախարարը համոզմունք հայտնեց, որ հենց այդ գործընթացն է «ապահովում միության ազգային տնտեսությունների ներառումը ավելացված արժեքի գլոբալ շղթայում»։ Իսկ դա, իր հերթին, ասել է նա, թույլ կտա ԵՏՄ երկրներին  իրենց տեղն զբաղեցնել ադիտիվ արտադրության ոլորտում։

Որպես օրինակ նախարարը վկայակոչեց նորագույն մշակումները միության պետությունների շրջանակում։ Բելառուսում, ասաց նա, արդեն արտադրվում են լազերային օպտիկական համակարգեր, իսկ Ռուսաստանում ստեղծվել է փորձարարա-արդյունաբերական արտադրությունների շարք 3D տպագրության ստեղծման համար։ «Օգտագործելով արտադրական կոոպերացիայի առավելությունները, ինչպես նաեւ առաջատար համաշխարհային արտադրողների՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջավոր փորձը՝ մենք կարող ենք նվաճել մեր հատվածը ադիտիվ արտադրության համաշխարհային ծավալում»,- կարծում է Սուբոտինը, որի խոսքերը մեջբերուն է ԲԵԼՏԱ-ն։ https://www.belta.by/

Ներկայում, ավելացրել է նա, շնորհիվ տնտեսական միության երկրների համատեղ նախագծերի իրականացման ԵՏՀ-ն ստեղծում է համագործակցության նոր ձեւաչափ՝ միասնական տարածաշրջանային արդյունաբերական կոոպերացիայի ցանց։ Հենց դա թույլ կտա ձեռնարկություններին ներգրավել փոքր ու միջին բիզնեսը համատեղ աշխատանքում, ներդնել արտադրությունում առաջավոր լուծումներ, ուղղակիորեն դուրս գալ տեխնոլոգիաների մշակողների եւ գործընկերների վրա՝ համատեղ աշխատանքներ իրականացնելու համար՝ ուղղված նոր գիտելիքների ձեռքբերմանը։

Դեռեւս երկու տարի առաջ ստեղծված պիլոտային ինտերնետ-ռեսուրսը՝ էլեկտրոնային առեւտրային հարթակը, արդեն հաջող արդյունքներ է գրանցել։ Սակարկությունների միջին ծավալը կազմում է մոտ 1,5 մլրդ դոլար։ Այդ համակարգին, նշել է Սուբոտինը, արդեն միանում է նաեւ արտերկրյա բիզնեսը, մասնավորապես, Սինգապուրի գործարարները։

ԵՏՄ երկրների  արդյունաբերական թվայնացման վեկտորներից մեկն է նաեւ անօդաչու տեխնիկան։ ԵՏՀ խնդիրը «ճկուն որոշումներ կայացնելն է, որոնք առավելագույն չափով հարմարեցված կլինեն  սպառման շուկային, հաշվի կառնեն առեւտրային գործընկերների տեխնոլոգիական եւ ֆինանսական հնարավորությունները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «անօդաչուները պետք է անխափան աշխատեն ցանկացած տեղանքում, անկախ բջջային կապի կամ GPS ազդնաշնի առկայությունից»։

Թվային տեխնոլոգիաների դերը աշխարհի ազգային տնտեսություններում, ամփոփել է նախարարը, միայն կաճի, ուստի Եվրասիական տնտեսական միությունում ձեռք բերվածով չեն սահմանափակվում եւ պատրաստ են խորացնել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային համագործակցությունն այս ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը` մեքենաների մաքսազերծման գների մասին
Նախարարն ընդգծեց` ԵԱՏՄ–ն հարթակ է, որտեղ տարբեր երկրներ ունեն հավասար ձայնի իրավունք, և այն խնդիրների դեպքում, որտեղ ՀՀ կառավարությունը…
ԵԱՏՄ մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ բավականաչափ չի աճում. Մյասնիկովիչ
Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը…
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զրույցը կարող է հանգստացնել իրավիճակը. Մարկեդոնով
Միաժամանակ, զգացվում է, որ Երեւանը պատրաստ չէ (գոնե դեռ) հարաբերություններում խորացող անջրպետին...
ՀՀ-ն պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին. Նախագահություն ենք ստանձնում. Ալեն Սիմոնյան
Մենք այդ կառույցի նախագահությունն ենք ստանձնում, տնտեսական առումով դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է...
ԵՏՀ խորհուրդը սահմանել է ԵԱՏՄ երկրներ 2024 թ-ի համար տավարի մսի անմաքս ներմուծման քվոտաները 
Սակագնային արտոնությունը կտարածվի միայն խոշոր եղջերավոր անասունի մսի վրա...
ԵԱՏՄ ապրանքների ներմուծման և արտահանման թույլտվությունները կարելի է ստանալ էլեկտրոնային եղանակով
Նախատեսվում է, որ փաստաթղթի որոշ նորմեր կկիրառվեն ըստ անդամ պետությունների պատրաստության աստիճանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ