News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց, որ երթուղային ավտոբուսում գողացել են մի աղջկա դրամապանակը, որի մեջ եղել էին փող ու զեղչի քարտեր։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Մալաթիայի գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումներով, պարզեցին, որ գրպանահատությունը կատարել է մայրաքաղաքի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։

Նա հենց դեպքի օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մալաթիայի բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ