Ռուսաստանի տիեզերական դաշնային գործակալության պատվիրակությունը (Ռոսկոսմոս) ապրիլի 7-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտը»՝ նշելով, որ այցի շրջանակում նախատեսված այլ հանդիպումների թվում, նաեւ ծրագրված է հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Պատվիրակության կազմում են ՌԴ հերոս, տիեզերագնաց Միխայիլ Տյուրինը, ինչպես նաեւ Ռուսաստանի տիեզերական թռիչքների գծով աշխատող առաջատար գիտնականներ։