News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ԵՄ-ի հետ առեւտրում խոչընդոտների բացակայություն կնախընտրեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես կնախընտրեի, որպեսզի մենք միմյանց դեմ սակագներ չսահմանեինք»,- ասել է նա:

Պոմպեոն հիշեցրել է, որ Թրամփը կողմ է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտների վերացմանը:

«Մենք Եվրոպայի հետ առեւտրի աճ ենք ակնկալում, մենք ցանկանում են զարգացնել Հնդկաստանի հետ առեւտուրը: Սակայն մենք ցանկանում ենք, որպեսզի դա համապատասխանի ամբողջ աշխարհում ազատ առեւտրին»,- հայտարարել է Պոմպեոն:

Սակայն նա հավելել է, որ երբ խոսքն առեւտրում ինքնիշխան երկրների փոխգործակցության մասին է, «գաղափարն այն է, որպեսզի առեւտուրը լինի արդար, ազատ եւ փոխադարձ մոտեցումների վրա հիմնված, ինչպես նաեւ նվազագույն տարաձայնություններով եւ մրցակցության ապահովմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ