News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարդիկ ցանկանում են ունենալ ընտրելու հնարավորություն, սակայն հիմնականում խուսափում են ընտրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ընտրությունը ենթադրում է նաեւ պատասխանատվություն, իսկ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել։

Օրենքով «հայոց լեզու» առարկայի պարտադիր չլինելը կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով՝ ինչպես ցանկացած փոփոխություն։ Օրինակ բժշկական համալսարանը եւ կենսաբանության ֆակուլտետը կարող են պահանջել ոչ թե «հայոց լեզու» այլ (օրինակ եմ բերում, չքննադատեք դիլետանտ ձեւակերպման համար) «լատիներենում եւ հայերենում կենսաբանական տերմինների զուգադրական համեմատություն» ծրագիր, ինչը հետագայում կբերի բազմաթիվ տերմինների ճիշտ եւ համակարգային թարգմանության։

Դասընթացը մշակելու համար էլ 1-2 իմաստալից ատենախոսություն կգրվի համեմատական լեզվաբանությունից, մրոցին էլ կքչանա։

Այսօրվա դրությամբ ավելի կարեւոր է կենտրոնանալ այս տիպի հարցերի շուրջ, թե ի՞նչ նոր հնարավորություններ կբացվեն ու ի՞նչ ենթաօրենսդրական կարգերով հնարավոր կլինի այդ ամենը ճիշտ հիմքի վրա դնել։

ՀԳ․ Հայերեն կարդալ ու գրել սովորել եմ դպրոցում։ ԵՊՀ-ում հայերենս գրեթե չի զարգացել, որովհետեւ անցնում էինք ուղղագրություն (մի անգամ էլ Աշուն վերնագրով շարադրություն), հայալեզու մասնագիտական գրականություն էլ գրեթե չկար, իսկ եղածն էլ ռուսականի անհաջող կոնսպեկտ էր։

Փոխարենը դպրոցում անգլերեն գրեթե չեմ սովորել, 1998թ-ին մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի գնալուց բերանս ջուր առած 10 օր ֆռֆռացել եմ, լավ է գոնե գիդը ռուսերեն գիտեր։ Փոխարենը ԵՊՀ-ում անցած օտար լեզու առարկային ավելի շատ կսազեր «անգլերենը գիտական ֆիզիկայում»։ Դասի ժամանակ հիմնականում ֆիզիկայի վերաբերյալ գիտական տեքստեր էինք կարդում ու վերլուծում, չնայած մենք անգլերեն չգիտեինք, իսկ դասախոսը ֆիզիկա»:

Տպել
Ամենաշատ