News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անօդաչու թռչող սարքը, որն այսօր խոցել է Իրանը, չի պատկանում ԱՄՆ զինված ուժերին: Այս մասին ասվում է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ անօդաչուի ենթադրյալ խոցման մասին տեղեկությունները սխալ են: Եթե անգամ ինչ-որ անօդաչու թռչող սարք է խոցվել, ապա այն չի պատկանում Պենտագոնին»,- ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Հուզեստան նահանգի նահանգապետ Գոլամրեզ Շարիաթին հաստատել է, որ նոյեմբերի 8-ի առավոտյան իրանական հակաօդային պաշտպանության ուժերն այլ պետությանը պատկանող անօդաչու թռչող սարք են խոցել: Իրանի բանակը հայտարարել է, որ այն խախտել է երկրի օդային տարածքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ